ՄԻԵԴ-ը բավարարել է Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոց կիրառելու՝ ՀՀ-ի դիմումը

ՄԻԵԴ-ը բավարարել է Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոց կիրառելու՝ ՀՀ-ի դիմումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ի երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել, փոխանցում են Կառավարությունից։

«Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»,- ասված է որոշման մեջ։

Հայաստանն իր և Արցախի անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ էր ներկայացրել Թուրքիայի դեմ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---