Պեսկով․ ՀԱՊԿ շրջանակում ՌԴ պարտավորությունները ԼՂ-ի վրա չեն տարածվում![]() 7 հոկտեմբերի 2020 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում Ռուսաստանի պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Նա նշել է, որ ՌԴ-ն անվտանգության ապահովման տեսանկյունից պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ՝ որպես ՀԱՊԿ անդամի։ «Եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը»,- հայտարարել է Պեսկովը: Նա նաև հերքել է տեղեկությունը, թե ԼՂ հակամարտությունն անցել է ՀՀ-ի սահման։ Նա նշել է, որ նման տեղեկություն չի հաստատվել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Photo. TASS ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |