Հարությունյան․ Ծանր մարտեր են՝ ՊԲ-ն թշնամուն նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում

Հարությունյան․ Ծանր մարտեր են՝ ՊԲ-ն թշնամուն նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում

PanARMENIAN.Net - Շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ Պաշտպանության բանակն անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին:

«Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով:

Համոզված եմ, որ աշխարհում այլևս չկա որևէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։ Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ։

Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար: Իրենց նվիրումով են աչքի ընկնում մեր բոլոր հայրենակիցները՝ թե՛ Արցախում, թե՛ Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել գործել սթափ ու հստակ՝ որպես նպատակ մեր ազգային ձգտումների իրականացումն ունենալով»,-ասվում է ուղերձում։

Արցախի նախագահը վստահություն է հայտնել, որ այս ազատամարտն ըստ արժանվույն է գնահատվելու ժողովրդի ապագա բոլոր սերունդների կողմից:

«Վստահեցնում եմ, որ միասնաբար անելու ենք ամեն ինչ մեր համազգային իղձերն ու նպատակները իրականացնելու համար:Մեր միասնական սխրանքով ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն, ևս մեկ անգամ փաստեցինք, որ Արցախը հավերժ է»,-ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---