Ծառուկյանը կմնա կալանքի տակ

Ծառուկյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասովվերաքննիչ բողոքը մերժել է։ Խափանման միջոցը չի փոխվել, հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ դիմելու են Վճռաբեկ դատարան։

13 կուսակցություն գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նման առաջարկով դիմել էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ծառուկյանին կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է սեպտեմբերի 25-ին։ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---