Ժնևում և Մոսկվայում կքննարկեն ԼՂ-ում իրավիճակը

Ժնևում և Մոսկվայում կքննարկեն ԼՂ-ում իրավիճակը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալու են բանակցություններ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ։

«Մենք ամենօրյա շփումների մեջ ենք միմյանց հետ (ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ֆրանսիան, ՌԴ-ն և ԱՄՆ-ն)։ Այս պահի դրությամբ դա հաջողությամբ չի պսակվել։ Հոկտեմբերի 8-ին հանդիպումներ կլինեն Ժնևում, իսկ հետո՝ Մոսկվայում»,-ասել է Լե Դրանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային գործերի հանձնաժողովի անդամների առջև, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել նրան, որ բանակցությունները կողմերի միջև վերսկսեն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---