ՊՆ․ Թշնամու 4 հատ Դ-30 հաուբից է ոչնչացվել՝ անձնակազմով և զինամթերքով

ՊՆ․ Թշնամու 4 հատ Դ-30 հաուբից է ոչնչացվել՝ անձնակազմով և զինամթերքով

PanARMENIAN.Net - Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հայկակական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր»,- ասվում է գրառման մեջ։

Մինչև այդ հայկական ուժերը նաև 2 ԱԹՍ են խոցել։

Առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---