ՊԲ․ Հարավում 2 ուղղությամբ գրոհ է կասեցվել, 9 զրահատեխնիկա ենք խոցել![]() 8 հոկտեմբերի 2020 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին` ժամը 14:00-ի սահմաններում, հակառակորդն Արցախի հարավային սահմանի երկու ուղղությամբ ձեռնարկել է գրոհ,այն կասեցվել է, հայտնում են հայկական միասնական տեղեկատվական հարթակից։ Ադրբեջանական կողմն ունի կենդանի ուժի զգալի կորուստներ, պաշտպանության բանակը 9 զրահատեխնիկա է խոցել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |