ՌԴ գլխավոր դատախազ․ Պետք է կասեցնել ԼՂ խնդրի գոտի ահաբեկիչների ներթափանցման փորձերը![]() 8 հոկտեմբերի 2020 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայտարարել է, որ անհրաժեշտ է կասեցնել ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկանների և ահաբեկիչների ներթափանցման փորձերը։ Այդ մասին նա ասել է ԱՊՀ անդամ երկրների Գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում, գրում է ՌԻԱ Նովստին։ «25 տարի շարունակ մենք համատեղ ջանքերով ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք ապահովում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ԱՊՀ տարածքում և չենք կարող թույլ տալ, որ դրանք փլուզվեն։ Այժմ առաջնահերթ խնդիրը մարդկանց և նրանց արժանապատիվ, խաղաղ, անվտանգ կյանքը պաշտպանելն է՝ այդ թվում կասեցնելով հակամարտության գոտի վարձկանների և ահաբեկիչների, ահաբեկչական ակտերը ֆինանսավորող և զենքի ապօրինի շրջանառությունից շահույթ ստացող անձանց ներթափանցման ցանկացծ փորձ»,- ասել է ՌԴ գլխավոր դատախազը։ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի ռազմական գործողությունների մեջ ներգրավված են ահաբեկչական խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից և որոնք հավաքագրվել և տեղափոխվել են հակամարտության գոտի, մարտական գործողությունների գոտի Թուրքիայի կողմից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |