Ավագ լեյտենանտը շրջափակման մեջ ընկած 7 հայ զինծառայողի է փրկել![]() 8 հոկտեմբերի 2020 - 19:36 AMT PanARMENIAN.Net - «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, որը մասնակցել է մարտական դիրքերից մեկը հետ վերցնելու գործողությանն ու, հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 հայ զինծառայողի, նրանց հանել է շրջափակումից։ Ըստ Արցախի Պաշտպանության բանակի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել նաև մայոր Հովհաննես Այվազյանը, որը հակառակորդի 3 տանկ է խոցել: «Մարտական խաչի» ասպետության 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել փոխգնդապետ Արման Կոստանյանը, որը, չնայած ծանր մարտական իրադրությանը, չի նահանջել, կազմակերպել է ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը, հետ է մղել հակառակորդի բազմաթիվ գրոհները, պատճառել է կորուստներ և ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը։ Նույն կարգի շքանշանի է ներկայացվել նաև փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը՝ նույն կերպ ապահովելով պաշտպանության կայունությունն ու մեծաթիվ կորուստներ պատճառելով թշնամական զորքերին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |