Հայտնի է Սբ Ղազանչեցոնցում վիրավորված 2-րդ լրագրողի անունը

Հայտնի է Սբ Ղազանչեցոնցում վիրավորված 2-րդ լրագրողի անունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա երկրորդ հարվածի հետևանքով վիրավորված երեք լրագրողից մեկը Լևոն Սմբատի Արզանովն է, որը ներկայացնում է «Oֆիցերի Ռոսիի» հարթակը և Ռուսաստանի ԶՈւ «Կռասնայա Զվեդա» թերթը։

Ըստ Wargonzo տելեգրամյան ալիքի՝ նա պահեստազորի փոխգնդապետ է, մասնագիտացած Չեչնիայի, Աբխազիայի, Ուկրաինայի, Սիրիայի հակամարտությունների ոլորտում։

Նույն միջադեպում ծանր վիրավորվել էր նաև ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնոկը։ Երրորդ վիրավոր լրագրողի ինքնության մասին առայժմ տվյալներ չկան։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ կրկին հարվածել է Շուշիի Սբ Ղազանչեցոց գլխավոր եկեղեցուն՝ պատճառելով ավերածություններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---