ՊԲ․ Հատկապես հարավում դեռ համառ մարտեր են, վիրավորների 30%-ը շարք է վերադառնում

ՊԲ․ Հատկապես հարավում դեռ համառ մարտեր են, վիրավորների 30%-ը շարք է վերադառնում

PanARMENIAN.Net - Արցախում հոկտեմբերի 8-ի դրությամբ համառ մարտերը շարունակվում են հատկապես հարավային ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հայտնել է, որ տասնյակ հազարավոր կամավորներ են ՀՀ-ից զինվորագրվում, իսկ վիրավոր զինծառայողների մոտ 30%-ը բուժօգնություն ստանալուց հետո շարք է վերադառնում։

ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ հայ գերիների մասին հստակ տեղեկություն չկա, բայց ինտենսիվ մարտական գործողությունների ժամանակ նման բան բացառված չէ։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի սպառազինությանն ու այդ երկիր մատակարարվող զենքերին, Հովհաննիսյանը հայտնել է, որ նրանք կռվում են մեծամասամբ իրենց բանակի զենքերով, սակայն դրանց գումարվում են նաև թուրքականներն ու իսրայելականները։

«Ոչ մի բանակի սպառազինություն, այսպիսի ինտենսիվ մարտական գործողությունների մեջ կիրառելիս, անսպառ չէ։ Որքան էլ մատակարարում իրականացնես, կորուստները նույն տեմպերով վերականգնել չեն կարող։ Իրականում առաջին 5 օրվա ընթացքում իրենց կորուստները շատ մեծ էին, հիմա անկում է ապրում, քանի որ այդ տեխնիկան էլ չկա, որ կիրառեն»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը
«Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը
---