Բասկոնիայի խորհրդարանը արցախցիների կամքի ազատ արտահայտնման իրավունքի մասին հայտարարություն է ընդունել![]() 8 հոկտեմբերի 2020 - 22:45 AMT PanARMENIAN.Net - Բասկոնիայի խորհրդարանը դեկլարացիա է ընդունել, որով սատարել է Արցախի քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքին և մերժել է բռնությունը։ Բասկոնիան Իսպանիայի կազմում ինքնավար համայնք է։ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը փոխանցում է՝ հայտարարության մեջ նշվում է, որ Արցախյան «խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա»: 2014-ին Բասկոնիայի խորհրդարանն ընդունել է բանաձև Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, որում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքն այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է։ Բասկերի խորհրդարանը դապատարտել է նաև Հայոց ցեղասպանությունը և այն ճանաչելու կոչ արել Թուրքիային։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |