Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Ադրբեջանն է նախաձեռնել ԼՂ-ում հակամարտությունը

Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Ադրբեջանն է նախաձեռնել ԼՂ-ում հակամարտությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել Արցախյան հակամարտության սրումը համեմատաբար փոքր տարածքային ձեռքբերման համար, ինչի դիմաց մեծ թվով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։

Նա ցանկանում է, որ կողմերից յուրաքանչյուրը գիտակցի, որ իր շահերից է բխում անհապաղ, առանց նախապայմանների ռազմական գործողություններին վերջ դնելը։

Նախարարը նշել է, որ Ֆրանսիային երբեմն մեղադրում են կողմնակալությունը համար։ Նա չի ժխտել հայերի հետ պատմական, բարեկամական, եղբայրական հարաբերությունները, սակայն վստահ չէ, որ սա հայերին ծառայություն մատուցել է:

«Ի դեպ, նրանք այդ մասին մեզ չեն էլ խնդրում: Ես ամենօրյա կապի մեջ եմ իմ հայ գործընկերոջ հետ: Իրեն շատ լավ եմ ճանաչում: Նրանք մեզանից դա չեն խնդրում։ Պարոն Փաշինյանը և իմ գործընկեր Արտաքին գործերի նախարարը հորդորում են, որպեսզի Ֆրանսիան իր դերակատարումն ունենա Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համատեղ, որպեսզի միաժամանակ հաստատվի հրադադարի ռեժիմ և սկսվի բանակցային գործընթաց»,- հայտարարել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը
«Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը
---