Covid-19-ով վարակվածներից 377-ը ծանր և ծայրահեղ ծանր են․ ԱՆ կոչը՝ պատերազմի ընթացքում առավել զգոն լինել

Covid-19-ով վարակվածներից 377-ը ծանր և ծայրահեղ ծանր են․ ԱՆ կոչը՝ պատերազմի ընթացքում առավել զգոն լինել

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր վիճակում 377 պացիենտ կա։ Նրանցից 29-ը միացված են թոքային օդափոխության սարքին, PanARMENIAN.Net ին ասց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ծանր վիճակում է 307 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 70, 29-ը միացված է թոքային օդափոխության սարքին»,- մասնավորապես ասաց մամուլի խոսնակը՝ զգոնության կոչ անելով։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից փաստացի բուժվում է 8246 մարդ։ Վերջին օրերին վարակման օրական դեպքերը սկսել են աճել՝ ընդհանուր հասնելով 55,087-ի։ Կորոնավիրուսից մահվան 1010 դեպք կա, այլ պատճառով՝ 303։ Առողջացածների թիվը 45,528 է։

Ըստ ԱՆ-ի՝ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

«Ինչպես համաճարակի ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը»,- ասում են նախարարությունում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---