Փորձագետ․ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հետևում են ԼՂ հակամարտությանը

Փորձագետ․ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հետևում են ԼՂ հակամարտությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմաօդային ուժերը հետևում են հայ-ադրբեջանական հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում՝ օգտագործելով իտալական Naval Air Station Sigonella բազայի անօդաչու թռչող սարքը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է հույն ռազմական փորձագետ Բաբեկ Թագվային (Babak Taghvaee)։

Ըստ փորձագետի՝ այդ ԱԹՍ-ն Վրաստանի օդային տարածք է մտել, ապա՝ հեռացել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---