Ֆրանսիացի բժիշկներ կմեկնեն Արցախ՝ օգնելու վիրավորներին

Ֆրանսիացի բժիշկներ կմեկնեն Արցախ՝ օգնելու վիրավորներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայից բժիշկների թիմ կմեկնի Արցախ՝ օգնելու Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։

Նրանք Երևան կժամանեն hոկտեմբերի 12-ին, տեղեկացնում է «Գալան»։

Բժիշկների խումբն աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։ Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։

Բժիշկների այցը նախաձեռնել են «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգները։ Պատվիրակության խմբում են Լևոն Խաչատրյանը՝ սիրտ-անոթային վիրաբույժ, Ան Մարի Բերժեն՝ վիրաբույժ, Պատրիկ Կնիպերը՝ ռեկունստրուկտիվ վիրաբույժ, Պիեր Ժիրարը՝ վիրաբույժ-վնասվածքաբան, Միքայել Չափարյանը՝ վիրաբույժ-վնասվածքաբան և Մարի-Լիս Պետին՝ բժշկի օգնական։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---