ԱՀ ՄԻՊ․ Հադրութում դիվերսանտներն առնվազն 4 քաղաքացիականի են սպանել

ԱՀ ՄԻՊ․ Հադրութում դիվերսանտներն առնվազն 4 քաղաքացիականի են սպանել

PanARMENIAN.Net - Արցախում հոկտեմբերի 10-ի հումանիտար հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական կողմը սպանել է առնվազն 5 քաղաքացիական անձի։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել խոշտանգված աճյուններից (18+)։

Մինչև hոկտեմբերի 10-ը ներառյալ Արցախում ադրբեջանական գործողություններից մահացել է 25 քաղաքացիական, որից 5-ը՝ հոկտեմբերի 10-ին։ Առնվազն 102 վիրավոր է եղել: Զոհերի մեծամասնությունը հիսունն անց տարիքի են, նրանցից 9-ը կին է, 1-ը՝ երեխա:

Մասնավորապես, հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն 4 քաղաքացիականի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին:

Ըստ ՄԻՊ-ի՝ նախնական տվյալով` Հադրութում կան նաև այլ քաղաքացիական զոհեր, հանգամանքները դեռ պարզվում են:

Հոկտեմբերի 10-ի օրվա վերջին և գիշերվա ընթացքում Ադրբեջանը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի և այլ բնակավայրերի բնակելի հատվածներին: Դրանց հետևանքով Մարտունի քաղաքում իր տան փլատակների տակ սպանվել է 75-ամյա Պարգև Սաղյանը, իսկ Շոշ գյուղում` վիրավորվել 65-ամյա կին:

Ստեփանակերտի վնասված տներից մեկի տարածք այցի ընթացքում Պաշտպանը գտել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված «Սմերչ» կասետային հրթիռի մնացորդներ, որոնք պարբերաբար ու լայնորեն կիրառվում են Ադրբեջանի կողմից:

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։ Իսկ գիշերվանից սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր։ Հոկտեմբերի 11-ին հարավում հակառակորդը ձեռնարկել է գրոհ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---