Սոցցանցերում վիրավոր զինվորների կեղծ ցուցակ է շրջանառվում

Սոցցանցերում վիրավոր զինվորների կեղծ ցուցակ է շրջանառվում

PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի բուժկենտրոնում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ, որը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասվում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Հորդորում ենք բնակչությանը լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։ Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց»,– ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՊՆ թեժ գծի 1-28 հեռախոսահամարից բացի գործում է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ Վստահության գիծը։Քաղաքացիները կարող են զանգահարել 85-01, 85-02, 85-03 և 011 660 054 հեռախոսահամարներին։ 010 44-84-25 համարով մարտական գործողությունների գոտում, 010 66-00-54 համարով՝ վիրավոր զինծառայողների մասին տեղեկություն է կարելի ստանալ։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---