Արցախում մոտ 24,000 երեխա զրկված է կրթությունից![]() 13 հոկտեմբերի 2020 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից Արցախի ավելի քան 24,000 երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց: Չնայած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ վնասվել է 10-ից ավելի դպրոց, ինչպես նաև մանկապատեզներ և օժանդակ շինություններ: «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքները և դրա ուղեցույցները սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում: ՅՈւՆԵՍԿՕ-ն կոչ է արել ապահովել երեխաների կրթության իրավունքը։ ![]() ![]() Զեկույցում ԵԽԽՎ-ն նաև իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասով Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |