ՊՆ․ Արցախի հյուսիսում թեժ մարտեր էին, հակառակորդը հետ է շպրտվել, բայց դիվերսիաների փորձեր է անում

ՊՆ․ Արցախի հյուսիսում թեժ մարտեր էին, հակառակորդը հետ է շպրտվել, բայց դիվերսիաների փորձեր է անում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան Արցախի սահմանի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ գործողություններ են սկսել, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությամբ, ծավալուն հրետակոծությունից հետո հակառակորդն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ կիրառելով զրահատեխնիկա, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ հյուսիսում հոկտեմբերի 13-ի մարտերն ամբողջ պատերազմի ամենաթեժ մարտերից են եղել։ Հայկական ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին՝ պատճառելով էական կորուստներ։

«Մնացած ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են, հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի, չնայած վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը՝ հետախուզադիվերսիոն գործողություններով մեծ ռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել, դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա՝ փորձելով հոգեբանական ազդեցություն թողնել»,- ասել է Հովհաննիսյանը։

Ըստ նրա` 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական 3-4 բանակային կորպուսները, մեծ հաշվով, «գովելու բան չունեն»։

«Ցանկացած միջազգային ռազմական փորձագետ կհաստատի սա։ Դրանից հետո ոչինչ չի մնում, որ դիվերսանտները ներթափանցեն ու լուսանկարվեն»,- նշել է նա՝ հայտնելով, որ դիվերսանտների ներթափանցումներ են լինում նաև Հադրութում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---