Ստեփանակերտը մաքրվում է ռումբերից և հրթիռներից

Ստեփանակերտը մաքրվում է ռումբերից և հրթիռներից

PanARMENIAN.Net - Արցախում արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից:

Նրանք արդեն մի քանի թաղամասի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300 մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:

Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ շրջաններում:

Ավելի վաղ` Արցախի տեղեկատվական շտաբը զգուշացրել էր գետնին ընկած զինամթերքներին չմոտենալ և ձեռք չտալ։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ միայն Ստեփանակերտում մինչև 700 չպայթած կասետային ռումբ է հայտնաբերվել, դրանք վնասազերծվում են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---