Ժամը 12:00-ից «Ձյունիկ» սառնարանը նորից պայթեցնելու են

Ժամը 12:00-ից «Ձյունիկ» սառնարանը նորից պայթեցնելու են

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ն շարունակելու է Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։ Այդ աշխատանքները վերսկսվում են արդեն 5-րդ անգամ։

Շենքը որոշվել էր պայթեցնել 2019-ի օգոստոսին շենքում տեղի ունեցած հրդեհից հետո, որն ամբողջությամբ հաջողվել էր մարել միայն 7 օր անց։Oգոստոսի 24-ին հաջողվել էր շենքը փլուզել մասնակիորեն, պայթեցումից որոշ ժամանակ անց շենքի մի մասը քանդվել է։

Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Պայթեցման աշխատանքների ընթացքում ԱԻՆ-ի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ հերթապահություն կիրականացնի:

Պայթեցման եղանակով շենքի փլուզման առաջին փորձն արվել էր հուլիսի 8-ին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---