Արցախի ՊԲ-ն Գյանջայում իր համար լեգիտիմ թիրախների ցուցակ է հրապարակել![]() 17 հոկտեմբերի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական թիրախները: Դրանք են՝ ՊՆ Ռազմաօդային ուժերի ռազմաօդային բազան, ուղղաթիռային ավիաէսկադրիլիան, ԶՈւ գլխավոր շտաբի մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայրը, ներքին զորքերի առանձնահատուկ նշանակության բրիգադը, ՊՆ մարտական կառավարման կենտրոնը, ԶՈւ գլխավոր շտաբի ռադիոտեխնիկական գումարտակը, ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազան, Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարանը, ավիացիոն վերանորոգման և հրետանու սպառազինության վերանորոգման գործարանները: Ադրբեջանն ակտիվ հրետակոծում և ռմբակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը: Արցախը հակառակորդին կանգնեցնելու նպատակով պարբերաբար զգուշացրել է, որ հարվածներ է հասցնելու մեծ քաղաքներում ռազմական օբյեկտների՝ նախազգուշացնելով այնտեղ ապրող քաղաքացիականներին լքել բնակավայրերը անվտանգության նկատառումներով։ Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժը դարձյալ տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել էր Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոց՝ զգալի վնաս հասցնելով մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ, նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարվածել: Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |