Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց ցույց են արել

Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց ցույց են արել

PanARMENIAN.Net - Աշխարհով մեկ շարունակվում են թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ սփյուռքահայերի բողոքի ակցիաները։ Հոկտեմբերի 17-ին բրիտանահայերը բողոքի խաղաղ ցույց են անցկացրել Լոնդոնում գտնվող BBC-ի գրասենյակի դիմաց։

Նրանք աշխարհի ուշադրություն են հրավիրում Արցախի գոյամարտի, անկախության ճանաչման և խաղաղ բնակչության հանդեպ կատարվող հանցագործությունների նկատմամբ, պահանջում են դեպքերի արդար լուսաբանում։

Սեպտեմբերի 27-ից աշխարհում հայկական Սփյուռքի ներկայացուցիչները տարբեր ակցիաներ են իրականացրել, փակել միջպետական ճանապարհներ, ցույցեր արել հեղինակավոր լրատվամիջոցների խմբագրությունների առջև, այդ թվում՝ CNN-ի, CBS-ի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---