ՊՆ․ Մերոնք հարավում «մաշում են» հակառակորդին

ՊՆ․ Մերոնք հարավում «մաշում են» հակառակորդին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են, հայտնել է պաշտպանության նախարարույթան խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին»,- ասել է Ստեփանյանը։

Պատերազմի ամբողջ ընթացքում Արցախի հարավում թեժ մարտեր են ընթացել, հակառակորդն այս հատվածում հատկապես մեծ ուժեր է կենտրոնացրել։ Հոկտեմբերի 18-ին հարավային ուղղությամբ 2 հատվածում փորձել է գործողություն ծավալել, մեկում հայկական հրետանու հարվածի տակ է ընկել, հետ շպրտվել՝ զգալի թվով տեխնիկա ու զինամթերք կորցնելով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---