ՌԴ ԱԳՆ․ Թուրքիայի հետ քննարկում ենք ԼՂ-ում վարձկանների հարցը

ՌԴ ԱԳՆ․ Թուրքիայի հետ քննարկում ենք ԼՂ-ում վարձկանների հարցը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների ներգրավումը և Թուրքիայի հետ քննարկում է Սիրիայից և Լիբիայից մարտական գործողություններին վարձկանների մասնակցության հարցը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Այո, մենք քննարկում ենք բոլոր խնդիրները», - ասել է Բոգդանովը՝ պատասխանելով վարձկանների մասին հարցին, փոխանցում է Radio Sputnik-ը:

Ավելի վաղ մի շարք երկրների պաշտոնական ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՌԴ-ից, հաստատել էին, որ Թուրքիան ԼՂ հակամարտության գոտի է բերել վարձկան ահաբեկիչների։ Նրանց ներգրավվածության մասին բազմաթիվ փաստեր կան հայկական ու միջազգային մամուլում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---