Փաշինյան․ Պատրաստ ենք մինչև վերջ գնալ, եթե Ադրբեջանի կողմից կոմպրոմիս չեղավ

Փաշինյան․ Պատրաստ ենք մինչև վերջ գնալ, եթե Ադրբեջանի կողմից կոմպրոմիս չեղավ

PanARMENIAN.Net - Եթե ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի հարցով կոմպրոմիսի պատրաստակամություն չկա, մենք պատրաստ ենք մեր ժողովրդի իրավունքների համար, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների իրավունքների համար գնալ մինչև վերջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՏԱՍՍ-ին հարցազրույցում։

Վարչապետը նշել է, որ սա ՀՀ-ի, հայկական Սփյուռքի և հայ ժողովրդի դիրքորոշումն է, և, իր կարծիքով, այն ազնիվ ու կառուցողական է։

PanARMENIAN.Net ն առանձնացրել է հարցազրույցից վարչապետի կարևոր մտքերը։

- Իհարկե մենք պատրաստ ենք փոխզիջման, միշտ ենք այդ մասին ասել։ Մեզ համար ելակետայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։ Եթե Ադրբեջանը համաձայնի ԼՂ կարգավիճակին, ապա կարելի է ասել, որ կան փոխզիջման նախադրյալներ։

- Մեր դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Եվ ես պատրաստ եմ ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ այդ արդյունքին հասնելու համար։ Այդ թվում՝ գնալ (Մոսկվա), հանդիպել (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ), խոսել։ Բայց բոլորս պիտի հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխըմբռնման, ոչ՝ կողմերից մեկի կապիտուլյացիայի վրա։

- Այժմ միջազգային հանրությունը որևէ կասկած չունի, որ Թուրքիան ամբողջովին ներգրավված է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր նախաձեռնողը և, որ Թուրքիան է վարձել և հակամարտության գոտի բերել սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների։

- Ցավոք, մենք տեսնում ենք, որ վարձկանների մի մասը տեղափոխվում է Հարավային Կովկաս։ Արդեն ուղղակիորեն ՌԴ տարածքում մենք տեսնում ենք ահաբեկչական խմբավորումների ակտիվություն։ Ես համոզված եմ, որ դա պատահականություն չէ, քանի որ ԼՂ-ում և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներն արդեն դուրս են եկել հակամարտության գոտուց։ Սա արդեն իրավիճակ է, որն ազդում է տարածաշրջանի ու դրանից դուրս եղած երկրների ազգային անվտանգության վրա։

- Ես համոզված եմ, որ մինչև հիմա մեզ չի հաջողվել կյանքի կոչել Մոսկովյան պայմանավորվածությունները, քանի որ կան ուժեր, որոնք խոչընդոտում են դրան, շատ կոնկրետ են խոչընդոտում։ Առաջին հերթին, այդ ուժը Թուրքիան է։ Որոշ ուժեր, և կոնկրետ Թուրքիան, հետաքրքրված են, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հաջողություն չունենա։ Նրանք հույս ունեն խարխլել ՌԴ հեղինակությունը Հարավային Կովկասում։

- Պետք է հասկանալ, թե ինչ է պատասխանում Ադրբեջանը միակ կամ համանման հարցին՝ արդյոք պատրաստ է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

- Ակնհայտ է, որ Թուրքիան, որ փաստացի դարձել է պատերազմի հրահրողը, ոչ մի կերպ չի կարող մանակցել խաղաղապահական կամ խաղաղության գործընթացին, քանի որ ակնհայտ է՝ այդ երկիրը խաղաղությամբ հետաքրքրված չէ։

- Ինձ համար ակնհայտ է, որ պարտված ահաբեկչական խմբավորումներից անհատներ կամ խմբեր Լեռնային Ղարաբաղից պարզապես տեղափոխվում են Ռուսաստան, քանի որ ՌԴ-ն ընկալում են որպես թշնամի՝ այնպես, ինչպես ԼՂ-ն կամ Հայաստանը։ Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է, կարծում եմ, որ Ռուսաստանն ունի լեգիտիմ իրավունք և հիմքեր՝ արձագանքելու այս իրավիճակին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---