Իսրայելում հայերը կառավարությունից պահանջել են դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

Իսրայելում հայերը կառավարությունից պահանջել են դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Իսրայելում տեղաբնակ հայերը պահանջել են կառավարությունից դադարեցնել զենքի տրամադրումն Ադրբեջանին։ «Կա՛նգ առ Իսրայել», «Կա՛նգ առ Թուրքիա», «Կա՛նգ առ Ադրբեջան», «Սթափվե՛ք». այսպիսի կոչեր են հնչեցրել ցույցի մասնակիցները, գրում է «Առավոտը»։

Ցուցարարները պահանջել են վերջ դնել Ադրբեջանի հետ մահացու գործարքին և այդ երկրին զենք չմատակարարել, քանի որ այն կիրառվում է Արցախում և Հայաստանում՝ նաև քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ, ինչն անհանդուրժելի է:

Ավելի վաղ գրավոր դիմում էր ներկայացվել Իսրայելի Գլխավոր դատարան՝ Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով: Դիմումը մերժվել էր, նշվել, թե չկան բավարար ապացույցներ՝ հիմնավորելու պնդումները, որ այդ զենքն օգտագործվել է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ :

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---