ՊՆ-ն՝ hարավում հակառակորդի նահանջի մասին․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մտնում

ՊՆ-ն՝ hարավում հակառակորդի նահանջի մասին․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մտնում

PanARMENIAN.Net - Հակառակորդը հարավային՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ մեծ կորուստներ կրելով նահանջում է, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»,- գրել է նա։

Պատերազմի ընթացքում հարավային ուղղությունը ռազմաճակատի ամենթեժ կետերից է։ Ծանր մարտերն այստեղ գրեթե չեն դադարել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---