Արցախում խոցված ևս մեկ Bayraktar կա![]() 20 հոկտեմբերի 2020 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը լուսանկար է հրապարակել Արցախում խոցված ևս մեկ, թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքից։ Լուսանկարում ոչնչացված անօդաչուի հետ երևում են թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության ԱԹՍ-ների համար նախատեսված MAM կառավարվող հրթիռներ։ Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի Պաշտպանության բանակն առաջին անգամ ցուցադրել էր հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |