Արցախում խոցված ևս մեկ Bayraktar կա

Արցախում խոցված ևս մեկ Bayraktar կա

PanARMENIAN.Net - Հայկական կողմը լուսանկար է հրապարակել Արցախում խոցված ևս մեկ, թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքից։

Լուսանկարում ոչնչացված անօդաչուի հետ երևում են թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության ԱԹՍ-ների համար նախատեսված MAM կառավարվող հրթիռներ։

Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի Պաշտպանության բանակն առաջին անգամ ցուցադրել էր հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---