Վարչապետի խոսնակ․ ՀՀ-ն այժմ էլ պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը22 հոկտեմբերի 2020 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը՝ այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետևանքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով վարչապետի ելույթին։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ի իր տեսաուղերձում հայտարարել է, որ առնվազն այս փուլում դիվանագիտական լուծում Ղարաբաղի հակամարտությունը չունի, քանի որ Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիայից, համաձայն չէ։ «ՀՀ վարչապետն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծման և այսօր էլ պատրաստ է: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել Մոսկվայում: Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը և բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես՝ ՌԴ միջնորդական ջանքերը։ Ադրբեջանը հարցի լուծման հիմնական գործոնը համարում է ռազմական ուժը և շարունակաբար խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները: Ըստ այդմ, հայ ժողովուրդը պետք է կոնսոլիդացնի իր պաշտպանական ներուժը՝ դիվանագիտական ճակատում իր ասելիքը պաշտպանելու հնարավորություն ունենալու համար։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում վերջին օրերին ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջման հիման վրա բանակցային գործընթացին, բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն անընդունելի է Ադրբեջանի համար»,-ասվում է գրառման մեջ։ Վարչապետի խոսնակը հիշեցրել է նաև վարչապետի հայտնի թեզը, ըստ որի՝ ԼՂ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ «Նմանատիպ որեւէ հայտարարություն, այդ թվում փոխզիջման վերաբերյալ, Ալիևի կողմից չի հնչել»,-հավելել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին |