Քարդաշյանն արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ նոր զարգացումներին

Քարդաշյանն արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ նոր զարգացումներին

PanARMENIAN.Net - Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի կողմից «Հայկական ջարդեր» առարկայական խորագիրը «Հայոց ցեղասպանություն» վերանվանելուն և նշել, որ դա իր ծննդյան լավագույն նվերն է։

Հոկտեմբերի 21-ին Քարդաշյանը բոլորել է 40 ամյակը։

«Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա ավերիչ հարձակումների ֆոնին։ Այս դժվարին ժամանակներում միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք մեկ միասնական գլոբալ հայ ազգ ենք»,- գրել է նա թվիթերյան իր էջում։

Նա շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի և դրա գրադարանի բոլոր անդամներին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և Կալիֆոռնիայի համալսարանի գրադարանին՝ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքի համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---