Ալիև․ Ոչ մի հանրաքվե ԼՂ-ում չի լինի22 հոկտեմբերի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքնորոշման մասին հանրաքվե Լեռնային Ղարաբաղում չի լինի։ «Ոչ, իհարկե՝ ոչ։ Ոչ մի հանրաքվե Լեռնային Ղարաբաղում չի լինի։ Մենք համաձայն չենք դրան։ Մենք համաձայնություն չենք տվել բանակցությունների ժամանակ, և այժմ, երբ վերադարձրել ենք տարածքների զգալի մասը, դրա մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է Ալիևը ճապոնական Nikkei թերթին հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև նշել է, որ Բաքուն նախապայմաններ առաջ կքաշի ռազմական դիտորդների տեղակայման հարցում։ «Սկզբունքորեն մենք չենք մերժում դիտորդների և խաղաղապահների տեղակայումը, սակայն մեր պայմաններն առաջ կքաշենք, երբ ժամանակը գա»,- ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |