Պուտին․ ԼՂ-ում երկու կողմն ընդհանուր մոտ 5000 զոհ ունեն

Պուտին․ ԼՂ-ում երկու կողմն ընդհանուր մոտ 5000 զոհ ունեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ու հայկական կողմից զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ին,, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր տվյալով՝ ամեն կողմից 2000-ից ավելի զոհ կա՝ մի կողմից, և մյուս: Ընդհանուր զոհերի թիվն արդեն 5000-ի է մոտենում, այդ կարճ ժամանակահատվածում»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասարազոր գործընկերներ են և իր երկրի համար ողբերգություն է, որ այժմ ԼՂ-ում մարդիկ են զոհվում։

«Ոչ ոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ Ռուսաստանից շատ հետաքրքրված չէ։ Մենք ղարաբաղյան ճգնաժամի ամենատարբեր տարբերակներ ենք առաջարկել, ինչ-որ պահերի թվացել է, որ կգտնենք լուծում, ցավոք, դա տեղի չի ունեցել»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ օրը մի քանի հեռախոսազրույց է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նա նաև նշել է՝ չի կարելի մոռանալ հայ ազգի ողբերգությունն Առաջին համաշխարհայինի տարիներին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---