Հրթիռակոծված Սբ Ղազանչեցոցում հարսանիք է եղել

Հրթիռակոծված Սբ Ղազանչեցոցում հարսանիք է եղել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին երկու անգամ հրթիռակոծված Շուշիի սբ ԱմենափրկիչՂազանչեցոց եկեղեցում պսակադրության արարողություն է անցկացվել, հարսանիքից ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Ես չգիտեմ երբևէ բառեր կգտնեմ պատմելու այն, ինչ զգում եմ հիմա»,-գրել է նա։

Հոկտեմբերի 8-ին Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ հրթիռակոծել էին ադրբեջանցիները։ Եկեղեցու հրթիռակոծումից տուժել էին ապաստարանում թաքնված մարդիկ, երկրորդ հրթիռակոծումից հետո վիրավորվել էին նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---