Պուտին․ ԼՂ կարգավորման համար պետք է գտնել ՀՀ և Ադրբեջանի շահերի բալանսը![]() 29 հոկտեմբերի 2020 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ընթացքում անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ ԼՂ կարգավորումը հեշտ լուծումներ չունի։ «ԼՂ հակամարտության հանգուցալուծման համար հարկավոր է գտնել ՀՀ և Ադրբեջանի շահերի բալանսը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Որպես կարգավորման առաջին փուլ Պուտինը նշել է մարտական գործողությունների դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը։ «Մեր դիրքորոշումը բացարձակապես բաց է, մենք միշտ խոսել ենք 5 և ևս 2 շրջաններն Ադրբեջանին փոխանցելու հնարավորության մասին և Ղարաբաղի որոշակի կարգավիճակի ապահովման, Հայաստանի հետ փոխգործակցության ապահովման առումով և այլն», - ասել է Պուտինը։ «Ո՞րն է երկարաժամկետ կարգավորումը։ Պետք է գտնել շահերի բալանսը, որն ընդունելի կլինի երկու կողմի համար՝ ինչպես ադրբեջանցի ժողովրդի, որին մենք հարգանքով ենք վերաբերվում, այնպես էլ հայ ժողովրդի և Հայաստան պետության շահերը։ Որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան և միաժամանակ հնարավորություններ լինեն արդյունավետ տարածաշրջանային զարգացման համար՝ ապաշրջափակմամբ և բոլոր ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացմամբ, որոնք հիմք կդառնան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՀՀ և Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացման համար»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |