Դանիայի հայ համայնքը շտապ օգնության մեքենաներ է նվիրել ՀՀ-ին31 հոկտեմբերի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Դանիայի հայկական համայնքը շտապ օգնության մեքենաներ է նվիրել Հայաստանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։ «Սփյուռք ունենք, աշխարհը չունի: Այս շտապ օգնության մեքենաները Դանիայի համայնքի կողմից նվեր է մեր առողջապահության նախարարությանը, որը զբաղվում է վիրավորների տեղափոխմամբ և ոչ միայն: Միասին հաղթելու ենք»,- ասվում է գրառման մեջ։ Նախարարությունն արդեն ստացել է դրանք՝ խորհրդականը տեսանյութ է հրապարակել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց |