Մեծ Բրիտանիան 1 մլն ֆունտ կհատկացնի ԼՂ հակամարտությունից տուժածներին![]() 31 հոկտեմբերի 2020 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան 1 մլն ֆունտ կհատկացնի ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնության համար: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական պարագաներ, սնունդ և ավելի ապահով կացարան՝ շնորհիվ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի կողմից հայտարարված օգնության նոր փաթեթի», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Մեկ միլիոն ֆունտի ֆինանսավորումը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով: «Ֆինանսական օգնության փաթեթում, որի մասին հայտարարվեց, ներառված են սնունդ, դեղեր և բուժօգնություն հակամարտությունից տուժածներին: Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմին գործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և աշխատել խաղաղ, բանակցային քաղաքական լուծման ուղղությամբ, որն այդքան անհրաժեշտ է տարածաշրջանի բնակիչներին», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 400,000 եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այդ մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |