ՌԴ ԱԳՆ․ Եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք, անհրաժեշտ օժանդակություն կտրամադրենք![]() 31 հոկտեմբերի 2020 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք, փոխանցում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից: Հոկտեմբերի 31-ին , հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, Հայաստանի տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը։ ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ վերահաստատում են իրենց հավատարմությունը Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորություններին, այդ թվում 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրից բխող պարտավորություններին։ Այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ՝ զինված հարձակման վտանգի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի դեպքում։ ՌԴ ԱԳՆ-ից ևս մեկ անգամ կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |