Սկանդինավյան երկրները՝ ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ առաջարկի մասին 5 նոյեմբերի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիան և Շվեդիան պաշտոնապես հայտնում են, որ իրենց հետ չեն կապվել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական ուժեր տեղակայելու հարցով։ Հոկտեմբերի 30-ին Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել էր, ոը Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահների տեղակայել: PanARMENIAN.Net ը կապվել է Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի արտգործնախարարությունների հետ՝ մեկնաբանություն ստանալու։ Առաջին երկուսը հայտնեցին, որ իրենց չեն դիմել խաղաղապահ ուժերի համար կոնտինգենտ ներկայացնելու հարցով, Ֆինլանդիան այս պահին հրաժարվեց մեկնաբանել հարցը, իսկ Դանիան` չարձագանքեց հարցմանը։ Շվեդիայի ԱԳՆ-ն հայտնեց, որ իրենց կառավարությունն ուշադիր և խորը մտահոգությամբ հետևում է հակամարտության էսկալացիային․ «Շվեդիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այլ փոխկապակցված կողմերի հետ՝ հասկանալու, թե ինչ է պահանջվում կոնֆլիկտի դադարեցման և խաղաղ կարգավորման հասնելու համար։ Մինչ օրս մենք ոչ մի պաշտոնական դիմում չենք ստացել խաղաղապահական զորքով աջակցելու համար և նման գործողություն սկսելու որոշում կայացված չէ»։ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Աուդուն Հալվորսենը հայտնեց, որ խաղաղության գործընթացին բազմազգ խաղաղապահ ուժեր տեղակայելով նպաստելու մանդատը Մինսկի խմբինն է։ «Նորվեգիային ԵԱՀԿ Մինսկի Խմբից չեն դիմել այս հարցով։ Հումանիտար հրադադարը պետք է պահպանվի, և մենք խրախոսում ենք ինչպես կողմերին, այդպես էլ տարածաշրջանային դերակատարներին խուսափել էսկալացիան բորբոքող յուրաքանչյուր գործողությունից։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին առանց նախապայմանների և ԵԱՀԿ հովանու ներքո ներգրավվել բովանդակային և սուբստանտիվ բանակցությունների»,- նշվում էր մեր հարցման պատասխանում։ Օ՛Բրայենի առաջարկին արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը՝ նշելով, որ ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահների տեղակայումն անհավանական է, խաղաղապահների կազմով այլ պետությունները փորձում են իրենց շահերն առաջ տանել։ Ըստ խորհրդականի` ՀՀ համար ընդունելի տարբերակ է ռուս խաղաղապահների տեղակայումը, ինչին, սակայն, դեմ է հակամարտող կողմ Ադրբեջանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |