#Գյոռբագյոռ2020. Ինչպես է ՊԲ-ն ոչնչացնում Շուշին գրոհել պատրաստվող հակառակորդին

#Գյոռբագյոռ2020. Ինչպես է ՊԲ-ն ոչնչացնում Շուշին գրոհել պատրաստվող հակառակորդին

PanARMENIAN.Net - Հայկական կողմն անօդաչու թռչող սարքից նկարահանված տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է Պաշտպանության բանակը ոչնչացնում Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբի անդամներին։ Գործողություն անվանվել է «#Գյոռբագյոռ2020»։

«Պաշտպանության բանակը հայտնաբերել, որոշ ժամանակ անօդաչու սարքերով հետևել, այնուհետև, կուտակման վայրում հրետանային դիպուկ հարվածներով ոչնչացրել է Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը, որի հիմնական մասն, ամենայն հավանականությամբ, սիրիացի վարձկաններ են։ Մասնավորապես, կադրերից մեկում, մինչև հայկական հրետանու հարվածները, երևում է, թե ինչպես է խմբավորման զինյալների մեծ մասը, ըստ ամենայնի՝ մահմեդական աղոթք (նամազ) անում»,- նշում է ՊՆ «Զինուժ» պաշտոնական ալիքը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատված փակ է, քանի որ բանակը թշնամու դիվերսանտների է փնտրում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---