Գնդապետ Արգամ Գևորգյանը և փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան են ստացել

Գնդապետ Արգամ Գևորգյանը և փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան են ստացել

PanARMENIAN.Net - Գնդապետ Արգամ Գևորգյանը և փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար ՀՀ պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով. թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Արգամ Ռադիկի Գևորգյանին և N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Հովհաննեսի Հարությունյանին»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---