ՌԴ ԱԳՆ-ի կոչը՝ գործնականորեն աշխատել ԼՂ-ում ապաէսկալացիայի ուղղությամբ և վերսկսել բանակցությունները

ՌԴ ԱԳՆ-ի կոչը՝ գործնականորեն աշխատել ԼՂ-ում ապաէսկալացիայի ուղղությամբ և վերսկսել բանակցությունները

PanARMENIAN.Net - Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հնարավորինս զսպվածություն դրսևորել, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն և գործնականորեն աշխատել բանակցությունների վերսկսման ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը շարունակել է լարված մնալ, շփման գծում նկատվել են փոխադարձ գնդակոծություններ, թիրախավորվել են նաև քաղաքացիական օբյեկտները։

«Մենք կողմերին կոչ ենք անում դրսևորել ծայրահեղ զսպվածություն, զերծ մնալ քաղաքացիական բնակչությանը հարվածելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն։ Անհրաժեշտ է գործնականորեն աշխատել հրադադարի, լարվածության ապաէսկալացիայի և բանակցությունների վերսկսման ուղղությամբ՝ հիմնարար սկզբունքներով հիմնված խաղաղ կարգավորման հասնելու»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ Ռուսաստանի միջամտությամբ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում էր նախաձեռնվել, որի ընթացքում կողմերը հումանիտար հրադադարի պայմանավորվածություն էին ձեռք բերել։ Մոսկվայի, ապա նաև Փարիզի ու Վաշինգթոնի միջամտությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, սակայն, խախտվել են Ադրբեջանի կողմից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ընթերցեք նաև․ Լավրով․ ԼՂ հակամարտության գոտում մոտ 2000 վարձկան կա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---