ՊԲ․ Շուշիի մոտակայքում կուտակված զրահամեքենաներ են ոչնչացվել

ՊԲ․ Շուշիի մոտակայքում կուտակված զրահամեքենաներ են ոչնչացվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, պաշտպանության բանակի ստորաբաժանումների ճշգրիտ կրակով այն ոչնչացվել են, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա հայտնել է, որ օրվա ընթացքում տարբեր ուղղություններով հարձակման փորձեր են եղել, որոնք ՊԲ-ն չեզոքացրել է։

Ստեփանյանը նշել է նաև, որ Քարին տակ և Լիսագոր գյուղերի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---