ԱՀ խոսնակ․ Սեյրան Օհանյանը հերթական շատ ցավոտ դասն է տվել թշնամուն՝ ողջ-առողջ է

ԱՀ խոսնակ․ Սեյրան Օհանյանը հերթական շատ ցավոտ դասն է տվել թշնամուն՝ ողջ-առողջ է

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը չի վիրավորվել՝ նա հերթական շատ ցավոտ դասն է տվել թշնամուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Շուշի այցելության ժամանակ, հատուկ շնորհակալություն էր հայտնել Արցախի հերոս Սեյրան Օհանյանին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---