ՊԲ-ն հերթական Bayraktar-ն է խոցել![]() 8 նոյեմբերի 2020 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական Bayraktar անօդաչու թռչող սարքը: Թուրքական ԱԹՍ-ի խոցման մասին հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Bayraktar ԱԹՍ-ները Արցախում սանձազերծված պատերազմի սկզբում ակտիվորեն կիրառվում էին, պատերազմից մոտ մեկ ամիս անց, սակայն, հայկական կողմը նշում էր, որ դրանց կիրառումը պակասել է, որոշ հատվածներում չեն նկատվում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |