ՊԲ․ Իրավիճակը դրական է, հյուսիսում ու Մարտունիում հետ ենք շպրտել, Շուշիում մարտեր են

ՊԲ․ Իրավիճակը դրական է, հյուսիսում ու Մարտունիում հետ ենք շպրտել, Շուշիում մարտեր են

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին մարտերն Արցախում շարունակվել են, հյուսիսում փոքր մարտավարական խմբեր հրետանու ուղեկցությամբ փորձել են հարձակվել, սակայն հետ են շպրտվել, օրվա ընթացքում Մարտունու ուղղությամբ որոշակի հաջողություններ են ունեցել, բայց մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել ու հետ շպրտել ելման գծեր, նա զգալի կորուստներ է կրել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ իրավիճակը դրական կարելի է համարել, պաշտպանության բանակի զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությմաբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերն ընթացքի մեջ են։

Հովհաննիսյանը նշել է, որ երեկոյի դրությամբ Շուշիում որոշակի մարտեր ընթանում են, բայց ինտենսիվությունը թուլացել է։

«Բերձորի ուղղությամբ ևս սաստիկ է եղել, թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել ու դուրս գալ դեպի Բերձոր, հավանաբար, փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց հետ են շպրտվել՝ կրելով կորուստներ»,-ասել է նա։

Հովհաննիսյանն առաջարկել է համացանցում տարբեր հայտարարություններ չտարածել ու սպասել Շուշիի ճակատամարտի ավարտին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ընթերցեք նաև․ Հովհաննիսյան․ Շուշիում ճակատամարտի արդյունքը, հավանաբար, վերջնական պարզ կլինի նոյեմբերի 9-ին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---