ՊԲ․ Վճռականորեն պաշտպանել ու պաշտպանում ենք Շուշին

ՊԲ․ Վճռականորեն պաշտպանել ու պաշտպանում ենք Շուշին

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել ու պաշտպանում են Շուշին, ու տրամադրված են վճռական, հայտարարել է ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։

Նա նշել է, որ օրվա ընթացքում ռազմաճակատի մյուս հատվածներում ևս մարտական գործողություններ են ձեռնարկվել, հայկական զորքերը որոշ հատվածներում նպաստավոր բնագծեր են զբաղեցրել։

«Տարբեր ուղղություններով ոչնչացվել է թշնամական 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 ԱԹՍ, հարավ-արևմտյան հատվածում որպես ռազմավար ենք վերցրել 1 տանկ ու հրետանային միջոցներ»,-նշել է նա։

Սարումյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են, դրանց մասին կարելի է խոսել միայն ավարտից հետո, որոշ մարտական գործողություններ նաև գաղտնիության տարրեր ունեն։

Նա նշել է, որ Արցախում օպերատիվ մարտավարական իրադրությունը ՊԲ վերահսկողության տակ է։

«Այն տարածքներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով»,- ասել է նա՝ հավելելով, որ երբեմն ավելի նպատակահարմար է հետ քաշվել ու բարձունքներ գրավել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---