ԼՂ-ում խաղաղապահությանը կներգերվվեն Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ![]() 12 նոյեմբերի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները ներգրավելու են Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ գործողություններին: 8 ավիացիոն միջոց արդեն բերվել է Երևանի օդանավակայան: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ դրանք ներգրավվելու են վերահսկվող տարածքներում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների օդային դիտարկման համար, ինչպես նաև դժվար հասանելի վայրեր անձնակազմ են տեղափոխելու և այլ մատակարումներ անելու։ Ավելի վաղ Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական առաքելության շրջանակում ԼՂ-ում իրավիճակին հետևելու համար կկիրառվի բանակի ավիացիա և անօդաչու թռչող սարքերի համալիրներ։ Ռուդսկին ասել էր, որ ստեղծվելու է 16 դիտակետ: 24 ժամում ՌԴ-ից 27 թռիչք է կատարվել: Տեղափոխել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքերի 2 համալիր։ Գրեթե բոլոր խաղաղապահներն ունեն փորձ Սիրիայում, կան նաև ռազմական ոստիկաններ։ Ղարաբաղում կտեղակայվի 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ և 380 այլ տեխնիկա: Խաղաղապահ զորքերի կազմում են լինելու ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Կողմերի ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար նախատեսվում է դիտակետեր ստեղծել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պայմանագրի 5-րդ կետով սահմանվում է, որ ստեղծվելու է կրակի դադարը վերահսկող խաղաղապահական կենտրոն, որի նպատակը հակամարտության կողմերից պայմանավորվածությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելն է։ Նշվում է նաև, որ խաղաղապահական կոնտինգենտը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ, ԼՂ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ կապող միջանցքով: Դրանք Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են 5 տարով, հետագայում 5-ական տարի երկարացման հնարավորությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |